ՏԿԵ նախարարն ու ՊԵԿ նախագահը ազատման դիմումներ են գրել․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանը և  ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։