Փաշինյանն արդեն Մոսկվայում է — «Հրապարակ»

Վաղը առավոտյան ժամը 8-ին ընդդիմադիր ուժերը պետք է փակեն օդանավակայան տանող ճանապարհը, որպեսզի ենթադրաբար փակեն Նիկոլի Փաշինյանի մուտքը «Զվարթնոց»և կանխեն նրա մեկնումը Մոսկվա: Իհարկե, մի քիչ անհավանական է թվում, թե ինչպես պետք է կանխեն Նիկոլ Փաշինյանի մեկնումը, եթե նա կարող է, օրինակ, Մոսկվա մեկնել այլ ժամի կամ այլ ճանապարհով, գրում է «Հրապարակ» թերթը և հայտնում, իրենց ունեցած տեղեկությունների համաձայն ՝ հենց դա էլ տեղի է ունեցել:

«Մեր տեղեկությամբ` հենց այդպես էլ եղել է. Փաշինյանն արդեն Մոսկվայում է: Մեզ ասացին` նա այսօր է մեկնել Մոսկվա, և նրան սպասարկող օդանավը թռել է ոչ թե Երևանի «Զվարթնոց» այլ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից», — տեղեկացնում է «Հրապարակ» թերթը: