«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը
Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված գիշերային պաշտոնանկություններն են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու պլանները վաղուց էին գծված՝ երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց, որ նրանք պարտադիր մասնակցեն Անդրանիկ Քոչարյանի կողմից կազմակերպված լսումներին, ինչը խայտառակություն դարձավ ուժային բոլոր կառույցների համար:
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին, երբ ՔՊ վարչության նիստին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով պետք է պատասխան տար իր արած՝ գործարարի «դեղ ցրողներ» արտահայտության համար, որը վերաբերում էր Հրաչյա Հակոբյանին եւ Սիսակ Գաբրիելյանին, օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանին ուժային կառույցներից փաստարկված դժգոհություն է հայտնել՝ ասելով, որ ոչ մի ուժային կառույց իր տեղում չէ: Եվ զարմանալի զուգադիպությամբ նրա կողմից բերված փաստարկներից շատերը նոյեմբերի 15-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը օգտագործել է:
«Ովքեր նախկինում իրենց արտոնյալ էին զգում, շարունակում են… ինչ ուզեցիք՝ տվեցի, արդյունք չկա… ես արդեն խորհրդակցություն չեմ անելու, ես որոշումներ եմ կայացնելու»:
