Պատմական արդարության վերականգնման համար ճիշտ է Սերժ Սարգսյանի վերադարձը. Վահան Բաբայան

Պատմական արդարության վերականգնման համար ճիշտ է Սերժ Սարգսյանի վերադարձը, համարում է Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, եզրակացություն անելով այն փաստից, որ ՌԴ-ն պաշտոնապես արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի բանակցածով Արցախը ունենալու էր կարգավիճակ: Այս մասին նա գրում է իր ֆեյսբուքյան էջում:
«Արձանագրենք նաև որ Նախագահը եթե գնար զիջումների, նա առանց պատերազմ կկարողանար ապահովել Արցախի կարգավիճակը և այսքան ոչ մարդկային, ոչ էլ տարածքային կորուստ չէր կրի մեր երկիրը: Սա վկայում է նրա մասին, որ պատմական արդարությունը պետք է վերականգնվի և իշխանությունը պետք է ժողովուրդը վերադարձնի հենց Սերժ Սարգսյանին, ումից ժողովրդին խաբելով` փողոց հանելով խլեցին իշխանությունը 2018թ ապրիլին: Մեծ հնարավորության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանից լավ որևէ մեկը կարող է այսօր շարունակել իրական բանակցությունները, քանի որ ինքն է վերջում ամրագրել այն ինչը զոռբայությամբ խլվեց, փոշիացվեց և տեսանք թե ինչ եղավ», — շեշտում է Վահան Բաբայանը:
Լուսանկար` Dario Pignatelli/Bloomberg)