Արագաչափերը հանելու հարցը ճիշտ կլինի լուծել հանրաքվեի միջոցով, վստահ եմ` շատերը դեմ կլինեն. Փաշինյան

Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, որոնք արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր նախկին խոստմանը, որ արագաչափերը պետք է հանվեն:

Երբ ես այս հարցի մասին սկսեցի խոսել, նկատեցի, որ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում որոշակի հոռետեսություն կա այս խնդրի վերաբերյալ։ Նաև սոցիալական ցանցերում սրա դեմ նաև ակնհայտորեն հեղափոխությանը լայնորեն մասնակցած շրջանակների կողմից կար շատ լուրջ դիմադրություն:

Բնակիչները, հատկապես տատիկներն ու մայրիկները, խնդրում էին, ասում էին՝ այս մեր փողոցում մի հատ արագաչափ դրեք: Մյուս կողմից այդ ընթացքում ավտոմեքենաների թվի շատ մեծ աճ տեղի ունեցավ: