Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին
Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին. այս պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նա այս պաշտոնում կփոխարինի Իլյա Դարչիաշվիլիին, նշում է 1tv.ge-ն:
Նախքան այս Մակա Բոչորիշվիլին զբաղեցնում էր եվրաիօնտեգրման հարցերով հանձնաժողովի նախագհի պաշտոնը:
Բոչորիշվիլին Եվրամիությանն անդամակցելու կողմնակից է, սակայն կարծում է, որ այսպես կոչված «եվրոպամետ ընդդիմությունը» գործում է երկրի շահերի դեմ։
Նշվում է նաև, որ արդարադատության նախարար կնշանակվի Անրի Օխանաշվիլին, իսկ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Սոնգուլաշվիլին: