«Հրապարակ». Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի աշխատասենյակի դուռը վերջին օրերին չի փակվում, ՔՊ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով, այցելում են իրենց գործընկերոջը: Ոմանք ծածուկ քաջալերում են, որ վճռական լինի ու մանդատը չդնի, ոմանք ահաբեկված խորհուրդ են տալիս՝ կրակի հետ չխաղալ եւ չդառնալ վարչապետի թշնամին։ «Ձեր աջակիցնե՞րն են ավելի շատ, թե՞ մանդատը վայր դնել հորդորողները»․ մեր հարցին ի պատասխան՝ Աղազարյանը կատակեց, թե չի հաշվել` առաջիկա օրերին կհաշվի, կասի։