Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից որպես կուսակցական. Գնել Սարգսյան
Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից որպես կուսակցական։ Այդ մասին հայտնել է ՔՊ կուսակցության անդամ Գնել Սարգսյանը՝ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։
«Օգտվելով նրանից, որ դերասան եմ ու ունեմ որոշակի հանրային ազդեցություն, ինքս անդամագրվել եմ ՔՊ-ին։
Ամենայն հարգանքով վարչապետի հանդեպ՝ ես սատարել և սատարում եմ նրան, սատարելու եմ թիմին, բայց պարզապես կուսակցական պարտավորություններ այևս չեմ ցանկանում կրել, պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ: կուսակցականությունս խանգարում է ավելի աազատ գործելուս»,- նշել է նա։
Գնել Սարգսյանը ասել է, որ ՔՊ-ում լինելով չի տառապել անձնապաշտությամբ, չի եղել նիկոլական։