Նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին գործողվում է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին 2024 թվականի դեկտեմբերի 7-12-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա նահանգի Տամպա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներ և մայրաքաղաք Վաշինգտոն)՝ Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ) մասնակցելու նպատակով։
Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: