Ռուսաստանն ու Բելառուսն անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կստորագրեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի միջև Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր ստորագրելու ՌԴ ԱԳՆ առաջարկը, հայտնում է ռուսական ТАСС-ը։
Նպատակահարմար ենք համարում համաձայնագրի ստորագրումը ամենաբարձր մակարդակով»,-ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված ՌԴ Նախագահի հրամանագրում։
Հաղորդվում է, որ ռուս-բելառուսական հաջորդ հանդիպումը ամենաբարձր մակարդակով, այսինքն՝ նախագահական մակարդակով, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Մինսկում՝ Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի շրջանակում։
Փաստաթուղթը միաժամանակ նախատեսում է, որ ՌԴ ԱԳՆ-ին թույլ տրվի այս պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում ոչ սկզբունքային փոփոխություններ կատարել իր նախագծում։
Ավելի վաղ համաձայնագրի նախագիծը հավանության էր արժանացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բուն համաձայնագիրը դեռևս չի հրապարակվել։
