Սիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները
Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտարարել է վարչապետ Մուհամմեդ Գազի Ալ-Ջալյալին։
Նրա խոսքով՝ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։
Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորություններն անմիջապես, երբ մեզ այդ մասին խնդրեն»,- ասել է նա։
Ալ-Ջալյալին ընդգծել է, որ ներկայում առաջնահերթությունը սիրիացիներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելն է։
