Չինաստանի դպրոցներում աշակերտներին կսովորեցնեն օգտագործել արհեստական ​​բանականությունը

Չինական դպրոցներում աշակերտներին կսովորեցնեն օգտագործել արհեստական ​​բանականությունը, հայտնել են իշխանությունները։ Տարրական դասարաններում աշակերտները կծանոթանան տեխնոլոգիային, իսկ բարձր դասարաններում կստեղծեն նախագծեր և հավելվածներ՝ օգտագործելով արհեստական բանականությունը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:Չինաստանի ինտերնետային տեղեկատվական կենտրոնի զեկույցի համաձայն՝  արհեստական բանականության արտադրանքներից օգտվողների թիվը երկրում հասել է 230 միլիոնի։

Միևնույն ժամանակ, Չինաստանում ներկայումս գործում են կառավարության ժամանակավոր միջոցներ՝ արհեստական ​​բանականության ծառայությունները կարգավորելու համար: Դրանք սահմանում են, որ արհեստական բանականության ստեղծած բովանդակությունը պետք է մարմնավորի հիմնական սոցիալիստական ​​արժեքները, չվտանգի ազգային անվտանգությունը և չպարունակի ահաբեկչության և բռնության քարոզչություն, պոռնոգրաֆիա, կեղծ և վնասակար տեղեկատվություն: