Ռուսաստանի փլուզումը կանխատեսողները հիմա մտածում են, ոնց բացատրեն այն հանգամանքը, որ Ռուսաստանը չփլուզվեց ու ավելի հզորացավ․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․
«Ռուսաստանի փլուզումը կանխատեսողները հիմա մտածում են, ոնց բացատրեն այն հանգամանքը, որ հերիք չի Ռուսաստանը չփլուզվեց այլ ավելի հզորացավ:
Մոսկվան, վստահ եմ, կպահպանի այն տարածքները, որոնք զբաղեցրեց նախկին Ուկրաինայի տարածքում այս հատուկ օպերացիայի ժամանակ, իսկ դա ի՞նչ է, եթե հաղթանակ չէ, վերջին անգամ Ռուսաստանը ե՞րբ է այդքան տարածք միացրել իրեն՝ Պյոտրի, թե՞ Եկատերինայի ժամանակ, այ դա ավելի լավ է թող հաշվեն «պարտություն և փլուզում » կանխատեսողները:»