Եվրասիականությունից հրաժարումը Հայաստանին կզրկի ինքնուրույնությունից

ԱՊՀ-ի ստեղծման հերթական տարեդարձն անցնում է աշխարհակարգի արմատական շրջադարձերի ֆոնին: Գլոբալ Արևմուտքը ճեղքվածք տվեց, ու  Արևելքն օգտվեց դրանից՝ ազդարարելով միաբևեռ աշխարհի ավարտի մասին։ Հետխորհրդային երկրները կանգնել են զարգացման նոր հեռանկարների ընտրության առջև։ Եվ մեծ հարց է՝ ինչպե՛ս արդյունավետ օգտագործել այդ հնարավորությունները: ԱՊՀ-ն և, ավելի լայն՝ ԵԱՏՄ-ն այս առումով իդեալական օգնական են: Բայց առևտրատնտեսական, լոգիստիկ և այլ կապերի տեսանկյունից կարևորագույն անդրկովկասյան հանրապետության ղեկավար Նիկոլը համառորեն շարժվում է դեպի հեռավոր Եվրոպայի ծոցը՝ բոլոր ձվերը շարելով մի կիսաքանդ զամբյուղի մեջ։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին հետխորհրդային 11 երկրների ղեկավարները հիմնեցին Անկախ Պետությունների Համագործակցությունը։ 33 տարիների ընթացքում ԱՊՀ-ն շատ բան ապրեց, բայց անդամ երկրները հիմնականում կարողացան գործընկերային փոխշահավետ հարաբերություններ հաստատել: Սակայն, կարծես թե ո՛չ բոլորի համար է դա կարևոր՝ պայմանավորված կոնյունկտուրային առանձնահատկություններով։

Այդպես, Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի բացահայտ է ի ցույց դնում իր կողմնորոշումը դեպի եվրոպական ինտեգրացիա ու հեռանում համագործակցության եվրասիական ձևաչափերից: Նման մոտեցումն անպայմա՜ն չար կատակ կխաղա Երևանի հետ. դրա օրինակները բավական շատ են: Հետխորհրդային համագործակցությունը աջակցում էր Հայաստանին՝ հարգելով նրա ազգային ինքնությունը, առանձնահատկություններն ու հարևանների հետ առանձնահատուկ պատմությունը:

ԱՊՀ շրջանակներում համագործակցության առավելությունների թվում կարելի է առանձնացնել էներգակիրների գների իջեցումը, մաքսային սակագների բարձրացումը, ալմաստի հումքի արտահանման տուրքերի վերացումը, ներդրումների ներգրավումը: Հայաստանում զարգացան առողջապահությունն ու զբոսաշրջությունը, ագրարային բիզնեսն ու սպորտը: Դրա մասին են վկայում իրական տնտեսական հաշվարկները, ու դրանց հետ դժվար է վիճել: Բայց քայլերը դեպի ԵՄ քանդում են ԱՊՀ գործընկեր-երկրների հետ ամուր տնտեսական-սոցիալական կամուրջը: Այդ մասին բացահայտ խոսում են ԱՊՀ ներկայացուցիչները: Այդպես, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեկսեյ Օվերչուկը նշեց, որ Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք ու որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։

Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը Բրյուսել գնալու իր ձգտման գինը: Անխո՛ս: Բայց ստեղծված պայմաններում նրա համար այսրոպեական կոնյունկտուրան ավելի կարևոր է: Նա չի՛ նայում ապագային, չի ծրագրում երկրի տնտեսությունը զարգացնել, միջազգային մակարդակում նրա դիրքերն ամրապնդել: Փաշինյանին միայն մի բան է հուզում՝ իշխանության պահպանումն ու կրկին վերընտրվելու հնարավորությունը: Դրա համար էլ մեր բնակչությանը կերակրում են Եվրամիությունում մեր հրաշալի ապագայի մասին հեքիաթներով, ինչն, իբր թե, հնարավոր է միայն նրա՛ ղեկավարության օրոք: Բայց արդյոք մեզ պե՞տք է այդ «հրաշալի ապագան»: Վրաստանի օրինակը պարզ ցույց տվեց, որ եվրաինտեգրումը երկրներին և ժողովուրդներին ենթարկեցնելու միջոց է: ԼԳԲՏ օրակարգին հետևելու հրաժարումն ու հրաժարումը՝ ընտրություններում հաղթող ճանաչել նրանց, ում մատնանշում է Արևմուտքը, հանգեցրեց նրան, որ վրացիներն, ինչպես պարզվեց, դադարել են համապատասխանել եվրոպացիների չափանիշներին: Արդյոք մենք ուզո՞ւմ ենք Վրաստանի փոխարեն փափուկ խաղալիք դառնալ ԱՄՆ-ի ու ԵՄ ձեռքերում: Թող յուրաքանչյուրն ի՛նքն իր համար պատասխանի:

Արման Ղուկասյան, քաղաքագետ