Ո”ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․
«Ո”ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության
Այս հարցը վերջին տարիներին ավելի ակտուալ է դարձել, հատկապես 2020թ հետո: Հիմարագույն թեզեր առաջ քաշողներին ընդհանրապես ցանկություն չունեմ անդրադառնալու, բայց կասեմ, որ նրանց մեծ մասը երազում էր, որ նախագահը հեռանա, և նրանք ամեն բան արեցին դրա համար: Էսօր էլ շարունակում են իրենց մութ գործը, իբր ընդդիմադիր են:
Շուտով կլրանա 7 տարին ինչ եկավ թավիշը ու շատերը արդեն հասկացան, որ այն ամենը, ինչում ժամանակին մեղադրում էին Սերժ Սարգսյանին, արեցին հենց իրենք մեղադրողները: Արեցին ու մարսեցին, արեցին,ու հպարտ վայելում են իշխանության բարիքները: Վստահ եմ, նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության մնալու դեպքում այս արհավիրքները չէին լինելու, իսկ եթե նույնիսկ լիներ, սենց ավարտ չէր ունենալու:
Իմ քաղաքական գործունեության ընթացքում խոստանում եմ մշտապես բաց պահել այս թեման, իսկ եթե ունենամ իշխանություն 2018թ վերջնական քաղաքական գնահատականը ես եմ տալու, քանի որ Սերժ Սարգսյանի արածները ուրացող պետությունը չի կարող ապագա ունենալ:
Հարգանքներս պարոն Նախագահ»