Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքը Խերսոնի մարզում գրոհել է հիվանդանոցի վրա. կա զոհ
Մարզպետը հայտնել է գլխավոր բժշկի տեղակալ Վասիլի Բորիսովի մահվան մասին։
Ուկրաինայի զինված ուժերը դրոնով հարձակվել են Խերսոնի մարզի Ալյոշկիի հիվանդանոցի վրա, գլխավոր բժիշկը վիրավորվել է, նրա տեղակալը՝ զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Խերսոնի մարզի Ալյոշկիի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վրա։
«Կիևի ռեժիմը բարբարոսական հարձակում է իրականացրել Ալյոշկիի կենտրոնական շրջանային հիվանդանոցի շենքի։ Դրոնի ՆԱՏՕ-ական օպերատորն անօդաչու թռչող սարքն ուղղել է հենց գլխավոր բժշկի աշխատասենյակ»,-գրել է Սալդոն տելեգրամյան ալիքում։
Նա հավելել է, որ հարձակման հետևանքով մահացել է գլխավոր բժշկի՝ բուժական աշխատանքի գծով տեղակալ Վասիլի Բորիսովը՝ ծնունդով Ալյոշկիից։
«Սա անդառնալի կորուստ է ընտանիքի, գործընկերների և տարածաշրջանի ողջ բժշկական համայնքի համար։ Անկեղծորեն ցավակցում եմ Վասիլի Իվանովիչի ընտանիքին: Գլխավոր բժիշկ Վլադիմիր Իվանովիչ Խարլանը ծանր բեկորային վնասվածքներ է ստացել։ Սա արդեն երկրորդ մահափորձն է նրա դեմ», — ընդգծել է Սալդոն։
