ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայի իրադարձությունների կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ:

 

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Չեռնոգորիայի կառավարությանը, լիակատար ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

 

Նախօրեին Չեռնոգորիայում Ցետինե քաղաքի բնակիչ Ացո Մարտինովիչը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։