Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները
Ընտրված նախագահ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Բայդենը դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը:
Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը մասնակցում էին նախկին նախագահներից երեքը՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: Նախկին նախագահ Ջիմի Քարտերը երդմնակալությանը չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով, իսկ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը լքել էր այսօր առավոտյան:
Մայրաքաղաքում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ ՝ հնարավոր անկարգություններից զգուշանալու պատճառով, որոնք կարող եին կազմակերպվել պաշտոնաթող Նախագահ Թրամփի կողմնակիցների կողմից: