Ուսումնասիրություն. 100 տարի հետո մոլորակը կարող է կորցնել ներկայիս ֆլորայի և ֆաունայի տեսակների մինչև 50%-ը

Հեղինակավոր Nature Ecology գիտական ​​ամսագիրը տագնապալի կանխատեսումներ է հրապարակել մոլորակի կենսաբազմազանության ապագայի վերաբերյալ։ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար բնապահպան Սթիվեն Ջոնսոնը հրապարակման մեջ պատմել է  համաշխարհային էկոհամակարգերի լայնածավալ ուսումնասիրության արդյունքների մասին, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում:

Փորձագետը նշում է կենսոլորտի ներկայիս վիճակի կարևորությունը, գրում է Planet Today-ը։ Մոլորակն այժմ գտնվում է տեսակների յոթերորդ զանգվածային ոչնչացման կեսին: Ըստ Ջոնսոնի գնահատականների, հաջորդ հարյուրամյակի ընթացքում մոլորակը կարող է կորցնել իր ներկայիս Ֆլորայի և ֆաունայի 87 միլիոն տեսակների մինչև 50%-ը:

Գիտնականն ընդգծել է անտառների նշանակությունը էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում։ Նա հավելել է որ վերջին երկու դարերն անցել են բնական էկոհամակարգերի աննախադեպ դեգրադացիայի ֆոնին, որը պայմանավորված է արդյունաբերական հեղափոխությամբ և բնակչության աճով։

Փորձագետներին հատկապես անհանգստացնում է Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառների վիճակը՝ ամեն տարի այնտեղ  վերանում է կանաչ ծածկույթի ավելի քան երկու տոկոսը։ Ջոնսոնն ուշադրություն է հրավիրել Ինդոնեզիայում տիրող իրավիճակի վրա, որտեղ տեղայնացված են աշխարհի մեծությամբ երրորդ արևադարձային անտառները, և ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են կորչում ապօրինի ծառահատումների և հրդեհների պատճառով։