ՀՀ–ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար 1 անձ է ձերբակալվել
Ձերբակալված տղամարդուն տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
Գեղարքունիքի մարզում տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ երեկ տղամարդը ձերբակալվել է հիմնավոր կասկածի հիմքով։
Ձերբակալված տղամարդուն տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
Այլ տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։
