Եթե ես լինեի վարչապետ րոպե առաջ կառաջարկեի սպասվող Պուտին-Թրամփ հանդիպումը անցկացնել Երևանում․ Վահան Բաբայան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․
«Եթե ես լինեի վարչապետ րոպե առաջ կառաջարկեի սպասվող Պուտին-Թրամփ հանդիպումը անցկացնել Երևանում
1. Դա կապահովեր Հայաստանի ապագա անվտանգությունը
2. Դիվանագիտական այդ քայլով Հայաստանը նոր աշխարհակարգում կզբաղեցներ բարձր դիրքեր
3. Հայաստանը որպես տնտեսական գործընկեր կբարձրացներ իր վստահության ռեյտինգը աշխարհում:
Նույնիսկ նման առաջարկությամբ միայն հանդես գալը օգտակար կլիներ Հայաստանին:»