Բրիտանիան և Ֆրանսիան քննարկում են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը. The Telegraph

Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան սկսել են քննարկել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը։

Քիր Ստարմերը և Էմանուել Մակրոնը քննարկում են այդ հնարավորությունը, եթե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր կնքվի:

Bloomberg գործակալության աղբյուրները հունվարի 15-ին հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է ակտիվորեն քննարկել Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը: Գործակալության զրուցակիցները նշել են, որ անվտանգության հարցերի պատճառով այս գաղափարը հակառակորդներ ունի Քիր Ստարմերի գրասենյակի և Մեծ Բրիտանիայի այլ կառավարական կառույցների աշխատակիցների շրջանում: