Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Վոզդվիժենկա բնակավայրը ԴԺՀ-ում. ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից։
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Վոզդվիժենկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոզդվիժենկա բնակավայրը», — նշվում է հաղորդագրության մեջ: