Ցույց տվեք մի երկիր, որտեղ պատերազմի ժամանակ ՊՆ նախարարի ծպտունը դուրս չի եկել

”Ցույց տվեք մի երկիր, որտեղ պատերազմի ժամանակ ՊՆ նախարարի ծպտունը դուրս չի եկել:

Պատերազմ տանուլ տված ՊՆ նախարար Տոնոյանը,ով ազգային աղետի 44 օրերին 4.5 անգամ չի երևացել հանրության առաջ այսօր դատողություններ է անում և մի հատ էլ խորհուրդներ տալիս:

Չզարմանանք,որ հողատուն սրան նորից պաշտոն տա և առաջ բերի հանուն նոր զիջումների և խայտառակության:”,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր Mediamax.am լրատվական կայքում հրապարակվել է նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ընդարձակ հարցազրույցը: