Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի ու Սերգեյ Կոպիրկինի զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։

25 հունվարի – Sputnik. Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Մուսինյանի` քննարկվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը: