Ռյուտե․ «Մենք ճգնաժամային վիճակում ենք»
DAVOS, SWITZERLAND - JANUARY 17: Dutch Prime Minister Mark Rutte participates in the World Economic Forum (WEF) in Davos, Switzerland on January 17, 2024. (Photo by Halil Sagirkaya/Anadolu via Getty Images)
«ՆԱՏՕ-ն այժմ ճգնաժամային կացության մեջ է», — այսօր Դավոսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով՝ ճգնաժամի հաղթահարման համար ՆԱՏՕ-ի անդամ պետությունները նախևառաջ պետք է մեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։
«Բոլոր անդամ պետություններն արդեն գալիք ամիսներին իրենց պաշտպանական ծախսերը պետք է հասցնեն ՀՆԱ-ի 2 տոկոսին։Դրանից հետո մենք պետք է քննարկենք նաև այդ ցուցանիշի բարձրացման հարցը, և այդ աճը պետք է նշանակալի լինի», — նշել է Ռյուտեն։
«Նախևառաջ մենք պետք է փոխենք այն ուղղությունը, որով զարգանում են իրադարձություններն Ուկրաինայի տարածքում։ Առայժմ ռազմաճակատը սխալ ուղղությամբ է շարժվում», — ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
