Թրամփը խոստացել է կապ հաստատել Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն հնարավոր շփումների մանրամասները չի նշել։
«Կիմ Չեն Ընը խելացի մարդ է»,- ասել է Թրամփը Fox News-ին երդմնակալությունից հետո իր առաջին հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք նա կապ կհաստատի նրա հետ, Թրամփը պատասխանել է. «Ես կկապվեմ»։
2018 թվականի հունիսին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ-ԿԺԴՀ առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց համատեղ փաստաթուղթ։ Այնուհետև Փհենյանը պարտավորվեց ապամիջուկայնացում՝ Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների դիմաց: Երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Հանոյում 2019 թվականի փետրվարին։ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, չկարողացան համաձայնության գալ և համատեղ փաստաթուղթ չստորագրեցին։ 2019 թվականի հունիսի 30-ին ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության սահմանին ապառազմականացված գոտում տեղի ունեցավ Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպումը։ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները Շվեդիայում հանդիպեցին աշխատանքային մակարդակով, սակայն բանակցություններն առանց արդյունքի ավարտվեցին։