Էքզիթփոլ. Լուկաշենկոն Բելառուսի նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,6%-ը

Ամփոփվել են Բելառուսի նախագահական ընտրություններում էքզիթփոլի մեթոդով ընտրողների հարցման արդյունքները, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Հարցման արդյունքների համաձայն, Բելառուսի նախագահի թեկնածու Օլեգ Գայդուկևիչի օգտին քվեարկել է հարցվածների 1,8%-ը, Աննա Կանոպացկայայի օգտին՝ 1,6%-ը, Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին՝ 87,6%-ը։ Սերգեյ Սիրանկովը ստացել է հարցված ընտրողների ձայների 2,7%-ը, Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,2%-ը, բոլորի դեմ քվեարկել է  5,1%-ը։