Լարված իրավիճակ և բախումներ՝ կառավարության շենքի մոտ․ կան բերման ենթարկվածներ
Լարված իրավիճակ է ստեղծվել կառավարության շենքի մոտ։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել:
Ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։ Բերման ենթարկվածների թվում է նաև «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը
Այսօր առավոտից առևտրով զբաղվող մի խումբ մարդիկ կառավարության շենքի դիմաց ակցիա էին անցկացնում՝ բողոքելով հարկային փոփոխություններից։
