Քաղաքացիները 2-րդ օրն է՝ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը
Քաղաքացիները երկրորդ օրն է՝ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը:
Հիշեցնենք, որ երեկ բոյկոտին մասնակցում էին ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հորդորելով վճարել 100 դրամ կամ չվճարել ընդհարապես՝ մինչև օրինական սակագին կսահմանվի:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
