Պուտին. Թրամփն իր բնավորությամբ արագ կարգուկանոն կհաստատի
Ներկայումս ինչ-որ իրարանցում է ընթանում եվրոպական քաղաքական վերնախավերի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Ինչ է, Բայդենի ժամանակներից ինչ-որ բա՞ն է փոխվել։ Ոչինչ էլ չի փոխվել։ Նրանք Բայդենի օրոք հաճույքով էին Վաշինգտոնից ստացած ցանկացած հրաման կատարում։ Ուղղակի, Թրամփը նրանց դուր չի գալիս, նրանք ակտիվորեն պայքարում էին նրա դեմ, իսկապես միջամտում էին քաղաքական կյանքին, ԱՄՆ-ի ընտրական գործընթացին, իսկ հետո շփոթվեցին, երբ հանկարծ Թրամփը հաղթեց։ Եվ հետո, Բայդենն իր մտածելու կարողությամբ նրանց ավելի էր դուր գալիս։ Հասկանու՞մ եք։ Մտածելու կարողությամբ»,- ասել է ՌԴ նախագահը։
Ըստ նրա, Դոնալդ Թրամփն այլ պատկերացումներ ունի այն մասին, թե «ինչն է լավ և ինչը՝ վատ, այդ թվում՝ գենդերային քաղաքականության և այլ հարցերում»։
«Նրանց մի տեսակ դա դուր չի գալիս։ Բայց վստահեցնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կստեղծի այնտեղ… Այ, կտեսնեք։ Դա արագ տեղի կունենա։
Շուտով նրանք բոլորը կկանգնեն տիրոջ ոտքերի տակ և մեղմորեն կշարժեն իրենց պոչերը: Ա,են բան իր տեղը կընկնի»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։
