ՀՕՊ-ըուկրաինական 4 անօդաչու թռչող սարք է խոցել ՌԴ երկու շրջանների վրա․ ՊՆ

Կուրսկի և Բելգորոդի մարզերում ոչնչացվել է 2 անօդաչու թռչող սարք։
 Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Կուրսկի և Բելգորոդի մարզերում անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք՝ 2-ը Կուրսկի մարզի և 2-ը՝ Բելգորոդի մարզի տարածքներում», — ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։