Չինաստանը Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր է սահմանել

Symbolic of Sino-American relations, the flag of the United States of America and the flag of the Republic of China fly together on flag poles next to each other on a sunny, windy day.

Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների դեմ սահմանված մաքսատուրքերին ի պատասխան, Պեկինը ևս նոր՝ ավելի բարձր մաքսատուրքեր է սահմանել Միացյալ Նահանգներից ներկրվող մի շարք ապրանքատեսակների համար։ Այս մասին հաղորդում է Չինաստանի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներից ներկրվող ածխի և գազի վրա 15, իսկ նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի և ավտոմեքենաների վրա՝ 10 տոկոս մաքսատուրք կգործի։