Փաշինյանի այցը Վաշինգտոն ունի մութ կողմեր, գուցե նրան «փակ ծրար» են տվել․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է

«Փաշինյանի այցը Վաշինգտոն, իրականում, ունի մութ կողմեր, գուցե նրան «փակ ծրար» են տվել։

Թեև վերլուծական և փորձագիտական շրջանակաները, կամ ակտիվ օգտատերերը քննարկում են Փաշինյանի ԱՄՆ կատարած անարդյունավետ այցը, պետք չի բացառել, որ այն ունի մութ և փակ կողմեր:

Ես շատ հեռու եմ էն մտքից, որ Փաշինյանը միամիտ է և չգիտեր գնալուց որտեղ է նստելու կամ ում հետ է հանդիպելու, և նրա խորհրդատուները չէին հաշվել, որ դա նրան որևէ դիվիդենտ չի բերելու: Ի դեպ ով չգիտի, ասեմ, որ երկրի ղեկավարների այցերը գրեթե 99% պլանավորված են լինում, յուրաքանչյուր նյուանս և կարելի է ենթադրել, որ այդքան անիմաստ այցի խորքում եղել են կարևոր հարցեր իր իշխանությունը պահելու մասով:

Նրան հետաքրքիր միակ թեման հիմա իշխանություն պահելն է և առաջիկա  ընտրություններում կրկին վերարտադրվելը:

Գուցե նոր ադմինիստրացիան նրան չտա այլևս նոր «նարուշիլովկա» և նա ստիպված լինի առերեսվել ներքաղաքական իրականության հետ: Գուցե նրան փակ մեսիջ են փոխանցել Թրամփից, գուցե նույնիսկ դա էլ չեն արել, դա կերևա առաջիկա ամիսներին:»