Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդի արտադրությունը Սպահանի միջուկային օբյեկտում
Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրությունը Սպահանի միջուկային օբյեկտում, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի միջուկային տեխնոլոգիաների ոլորտի համար նշանակալի ձեռքբերում է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրական գծի գործարկումը Սպահանի «Շահիդ Ռաիսի» միջուկային օբյեկտում (UCF): Գործարկման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, ինչպես նաեւ միջուկային արդյունաբերության բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Վերջերս ստեղծված IRF6 արտադրագիծը կօգտագործվի IR191 իզոտոպը հարստացնելու եւ տրոհելու համար, որը կարեւոր բաղադրիչ է մի շարք բժշկական եւ արդյունաբերական կիրառություններում:
Առաջավոր արտադրական գծի գործարկմամբ Իրանը դարձավ սակավաթիվ երկրներից մեկը, որը կարող է արտադրել իրիդիումի հեքսաֆտորիդ (IRF6): Այս ձեռքբերումը ոչ միայն ուժեղացնում է երկրի ներքին հնարավորությունները, այլեւ դուռ է բացում այլ երկրներ հնարավոր արտահանման համար, գրել են իրանական լրատվամիջոցները։
