Լարս տանող ճանապարհը փակվել է նաև մարդատար ավտոմեքենաների համար
Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակվել է նաև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։
«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով երթևեկությունը սահմանափակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,–հայտնեց Հակոբյանը։
Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
