Այս տարին լինելու է շոկային արևմտամետ շրջանակների համար․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․

«Մի քանի ամիս առաջ պատկերացնո՞ւմ՞ էիք, որ USAID կփակվի կամ Ազատություն ռադիոկայան կուզեն փակել:

Այս տարին լինելու է շոկային արևմտամետ շրջանակների համար, և Հայաստանի արևմտամետները փաստացի մնացին լուսանցքում այլևս։ Էն Արևմուտքը ինչի համար դոշ էին ծեծում չկա:

Այլևս ուրիշ Արևմուտք է ձևավորվում, ուրիշ լրիվ ուրիշ, նրանք սխալ հաշվարկ էին արել, որևէ արևմտամետ գործիչ չէր էլ կարող պատկերացնել ոնց է փոխվելու աշխարհը:

Ես չեմ զարմանա, որ նրանցից շատերը այս տարի դառնան թունդ ռուսամետ, ինչպես ժամանակին Նիկոլին իշխանության բերածները այսօր թունդ ընդդիմություն դարձան:»