Պոպուլիզմի նոր մակարդակ՝ ԵՄ-ի հետ և ՀՀ-ի անունից․ Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․
«Պոպուլիզմի նոր մակարդակ՝ ԵՄ-ի հետ և ՀՀ-ի անունից
Նիկոլը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը ԵՄ-ի ճանապարհին է, բայց իրականում սա հերթական սուտ շոուն է։
Ո՛չ ԵՄ-ն է Հայաստանին սպասում, ո՛չ էլ Հայաստանը որևէ նախապայման է կատարել։ Դեռևս 2017թ. Սերժ Սարգսյանի ստորագրած ԵՄ հետ համագործակցության մեծ պայմանագիրը սրանք չեն կատարել:
ԱԺ-ում սկսված գործընթացը հերթական «հիմնազուրկ օրակարգն» է, որը նախ ոչ մի իրավական ուժ չունի, բայց նաև վտանգում է մեր տնտեսությունը, անվտանգությունն ու դիվանագիտական դիրքերը։
Պահանջում ենք դադարեցնել այս վտանգավոր խաղերը»
