Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանը

«Ես Պուտինի հետ կհանդիպեմ միայն այն ժամանակ, երբ Թրամփի և ԵՄ-ի հետ պատերազմին վերջ տալու ընդհանուր ծրագիր ունենանք»,- Մյունխենի համաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Դրա մասին հայտնում է UNIAN-ը։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ եթե ՆԱՏՕ-ն չլինի, իրենք ՆԱՏՕ-ն կստեղծեն Ուկրաինայում։

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ը երբեք չի տեսել Ուկրաինան ՆԱՏՕ-ում և չի ցանկանում տեսնել:

«Պուտինի հետ զրուցել ենք կրակի ամբողջական դադարեցման և գերիների փոխանակման մասին, սակայն նա չի փոխանակել գերիներին»,- ընդգծել է նա։

Ուկրաինայի նախագահը ասել է նաև, որ բանակցություններն առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի վատ գաղափար են, և որ Թրամփը նման մտադրություն չունի։