Ո՞վ կլինի ընդդիմության ֆավորիտը Գյումրիում

Ո՞վ կլինի ընդդիմության ֆավորիտը Գյումրիում
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ինտրիգային մթնոլորտ է ձևավորվում։
Օրերս ԿԸՀ ներկայացուցիչները հայտարարեցին, որ
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2 որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։ Ըստ այդմ, ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին։
Այլևս ակնհայտ է, որ Գյումրիում իշխանության և ընդդիմության միջև թեժ պայքար է ընդանալու։ Այս իմաստով շատ կարևրո է, թե ո՞վ կդառնա ընդդիմության ֆավորիտը։ Թեպետ դժվար է կանխատեսումներ անել, սակայն արդեն ուրվագծվել է որոշ ուժերի առաջխաղացումը։
Այս պահի դրությամբ արդեն ակնհայտ է, որ ընդդիմության կողմից առաջատարը Մարտուն Գրիգորյանն է։
Բավականին թեժ պայքար է մղելու նաև հայտնի պրոդյուսեր, ռեժիսոր և հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն, ով օրերս հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Իրենց առաջադրման մասին հայտարարել են նաև քաղաքական այլ ընդդիմադիր ուժեր ներկայացնող թեկնածուներ, ովքեր օբյեկտիվորեն կարող են տանել ընտրողների ձայների իրենց մասը։
Մասնավորապես, ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցութունը, առաջադրելով գյումրեցի հասարակական գործիչ Արտյոմ Ղարաղազարյանին։
«Մայր Հայաստան»-ը նույնպես ունի իր թեկնածուն, դա գործարար Կարեն Սիմոնյանն է։
Հայտնի է նաև, որ առաջադրվելու է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Իհարկե, Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում հայտնի և սիրված պրոդյուսոր է, սակայն քաղաքական ընտրության տեսանկյունից, մարդիկ ավելի շատ վստահում են փորձառու մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում Գյումրիում ակտիվորեն զբաղվել են համայնքի կարիքները բավարարելունն ուղղված տարբեր գործերով, մարդկանց օգնելով ամենատարբեր հարցերում։
Այդ իմաստով մրցակիցներ չի կարող ունենալ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ում գրասենյակը Գյումրիում ակտիվ աշխատել և աշխատում է քաղաքացիների հետ։ Մարտուն Գրիգորյանն այն մարդն է, ով առաջին իսկ օրվանից համապարփակ օգնություն է տրամադրել արցախցիներին։ Իր գրասենյակը զբաղվել է հազարավոր արցախցիների հարցերով, մշտապես եղել նրանց կողքին։ Մարտուն Գրիգորյանը 2007 թվականից համայնքային և մարզային անթիվ խնդիրների լուծուներ է բերել որպես ակտիվ պատգամավոր։
Գյումրեցիների տված քվեներով կորոշվի նաև հաջորդ խորհրդարանական ընտրությունների հնարավոր պատկերը։ Գյումրիի գալիք ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական կոնֆիգուրացիան և այն, թե ով կդառնա Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետը, թույլ կտա որոշակի առումով պատկերացնել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները։
Վարդան Մեհրաբյան
վերլուծաբան