Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի

Ուկրաինայի իշխանությունները ոչինչ չգիտեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց և մտադիր չեն ճանաչել դրանք։ Դրա մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Էր Ռիադում Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահագների ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերը։

«Ուկրաինան չի մասնակցի։ Ուկրաինան դրա մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի բանակցությունները Ուկրաինան անարդյունք է համարում։ Եվ առանց մեր մասնակցության չենք կարող ճանաչել մեր մասին որևէ բան կամ որևէ պայմանավորվածություն։ Եվ նման համաձայնագրերը չենք ճանաչի»,- ըստ Интерфакс-Украина-ի՝ հայտարարել է Զելենսկին:

Նախագահը նշել է, որ առաջիկա բանակցությունները երկկողմանի բնույթ ունեն, և Մոսկվան և Վաշինգտոնը «իրավունք ունեն դա անելու, եթե երկկողմանի խնդիրներ ունեն»։

Զելենսկին այժմ պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Այնուհետև Ուկրաինայի նախագահը կմեկնի Սաուդյան Արաբիա։ Ըստ Զելենսկու՝ իր այցը Էր Ռիադ «կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Սաուդյան Արաբիայում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով»։