Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները փակ հանդիպում են անցկացրել Անկարայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մինչ բանակցությունների մեկնարկն Էրդողանը նախագահական համալիրի մուտքի մոտ ողջունել է ուկրաինացի գործընկերոջը։
Երկու երկրների նախագահները հիշատակի լուսանկար են արել Թուրքիայի և Ուկրաինայի ազգային դրոշների ֆոնին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումն անցել է դռնփակ։
Հիշեցնենք, որ այսօր Սաուդյան Արաբիայում կայացել են ռուս-ամերիկյան բանակցություններ։
