Զելենսկին չեղարկել է այցը Սաուդյան Արաբիա, իսկ Թրամփի ներկայացուցիչն այսօր ժամանում է Կիև

Ես հենց նոր չեղարկեցի իմ ուղևորությունը Սաուդյան Արաբիա, ես այնտեղ չեմ մեկնի: Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես հետաձգել եմ այցը մինչև մարտի 10-ը»,-ըստ УНИАН-ի՝ նշել է նա: Ըստ Զելենսկու՝ Ուկրաինան չի հրավիրվել Էր Ռիադում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին, և այդ հանդիպումը «անակնկալ» է եղել Կիևի համար։

Միաժամանակ Reuters-ը հայտնում է, որ երեքշաբթի երեկոյան Կիև կմեկնի Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ժամանումը նախատեսված է հինգշաբթի՝ փետրվարի 20-ին։

Քելլոգն ասել է, որ այցի պլանավորումը վերջնական փուլում է, հաղորդում է BBC-ն: