Երևանում վթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը. Նա վարորդի հետ տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանը եղել է ավտոմեքենայի հետևում։