Փարիզի գագաթնաժողով. 20 եվրոպական երկրներ և Կանադան հայտարարել են Կիևին աջակցելու մտադրության մասին

Կիևի նկատմամբ Միացյալ Նահագների փոխված քաղաքականության ֆոնին եվրոպական 20 երկրներ և Կանադան հայտարարել են, որ կշարունակեն օգնել գրեթե երեք տարի ռուսական ռազմական ագրեսիան հետ մղող Ուկրաինային։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային և կկատարենք մեր բոլոր պարտականությունները՝ ապահովելու համար խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»,- Փարիզում ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Տեսակապով գագաթաժողովին մասնակցել են Լիտվայի, Ֆինլանդիայի, Կիպրոսի, Բելգիայի, Բուլղարիայի, Կանադայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սլովենիայի և Չեխիայի պետությունների և կառավարությունների ղեկավարները, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։