Զելենսկին Կիևում հանդիպել է Թրամփի բանագնաց Քելլոգին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։
Ինչպես հայտնում է UNIAN-ի թղթակիցը, ամերիկյան կողմի խնդրանքով հանդիպման ձևաչափը չի ներառել հայտարարություններ կամ լրագրողների կողմից հարցեր։
«Մեզ համար կարևոր է, որ ամերիկյան ուժը զգացվի։ Մանրամասն քննարկել ենք մարտադաշտում տիրող իրավիճակը և մեր բոլոր գերիներին վերադարձնելու ուղիները, ինչպես նաև անվտանգության արդյունավետ երաշխիքները»,- սոցցանցի իր էջում գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ-Ուկրաինա հեռակա բանավեճ է ընթանում։ Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ, ով փորձում է պահպանել կերակրատաշտը»։ Զելենսկին էլ հայտարարել էր, որ Ուկրաինան երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը։
