Թել Ավիվի մերձակայքում 3 ավտոբուս է պայթել. Նեթանյահուն հրամայել է լայնածավալ գործողություն սկսել Արևմտյան ափում

Երեկ՝ փետրվարի 20-ին, Թել Ավիվի արվարձաններում պայթյուններ են տեղի ունեցել երեք դատարկ ավտոբուսներում, ևս երկու ավտոբուսում պայթուցիկ սարքեր են վնասազերծվել։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ իշխանությունների՝ խոսքն ահաբեկչության մասին է, որը ծրագրված էր իրականացնել առավոտյան։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Իսրայելի տրանսպորտի նախարար Միրիամ Ռեգևը հրահանգել է դադարեցնել գնացքների և ավտոբուսների շարժը։ Պաշտպանության նախարարության ղեկավարը մեղքը բարդել է «պաղեստինյան ահաբեկչական կազմակերպությունների վրա»։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է Իսրայելի պաշտպանության ուժերին լայնածավալ գործողություն սկսել «ահաբեկչության օջախների դեմ» Հորդանան գետի Արևմտյան ափում։ Որոշումն ընդունվել է նախորդ օրը Թել Ավիվի արվարձաններում ավտոբուսներում տեղի ունեցած պայթյուններից հետո։