Ռուս-ամերիկյան բանակցություններում պատժամիջոցների մեղմացում չի քննարկվել. Լավրով

Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում պատժամիջոցների մեղմացման թեման չի արծարծվել։

Ըստ «Московский Комсомолец»-ի՝ դրա մասին հունվարի 21-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Յոհաննեսբուրգում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հարցերին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվել են ռուս-ամերիկյան բանակցություններ։ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում էին արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։