Փողոցը կարող է ակտիվանալ, բայց կրիտիկական ակտիվություն կսկսվի ուժեղ առաջնորդի ի հայտ գալուց. Վահան Բաբայան

Փողոցը կարող է ակտիվանալ, բայց կրիտիկական ակտիվություն կսկսվի այդ ուժեղ առաջնորդի ի հայտ գալուց, համարում է Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչու չի ստացվում փողոցում «եղանակ» փոխել:
Ֆեյսբուքում իր գրառման մեջ նա նշում է.
«Ինչպես ասել էի հունվարի սկզբին Անժելա Թովմասյանի մոտ իմ հարցազրույցում, ընդդիմությանը պետք է ուժեղ առաջնորդ:
Չթերագնահատելով գործող ընդդիմադիր միանական ձևաչափի առաջնորդներին պետք է փաստենք,որ մարդիկ դեռ սպասում են ուժեղ առաջնորդի: Մարդիկ դա են ուզում ու ես էլ, դուք էլ պատկերացնում ենք,որ դա է օրվա հրամայականը: Ուժեղ առաջնորդին ի դեպ ծնում են իրադարձությունները, ինչպես ներկայում, այնպես էլ նախկինում:
Փողոցը կարող է ակտիվանալ, բայց կրիտիկական ակտիվություն կսկսվի այդ ուժեղ առաջնորդի ի հայտ գալուց:
Նիկոլը գնացածի հաշիվ է, փոխարինողի հարցը պետք է լուծել քանի դեռ նա չի ցրել խորհրդարանը: Երբ 7-րդ գումարումը այլևս կլինի պատմություն իսկ այդ օրը մոտ է,պետք է գոնե այդ ժամանակ ուժեղ առանորդի շուրջ ստեղծել լայն, շատ լայն համաձայնության կոալիցիա, քանի դեռ կա հնարավորություն:
Այդ ժամանակ կարծում եմ կփոխվի ոչ միայն փողոցի «եղանակը»: