Ուզեք թե չուզեք, քաղաքական սերնդափոխություն է ընթանում. Վահան Բաբայան

Վահան

radio

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Ուզեք թե չուզեք քաղաքական սերնդափոխություն է ընթանում

Փաշինյանի էպոխան ավարտվում է, ավարտվում է նաև լիբերալ արժեքների դարաշրջանը:

Հայաստանին անհրաժեշտ է էներգիայով լեցուն նոր ղեկավարներ, փորձառու և այս վերջին տարիներին իրենց կարծիքը չփոխող հաստատուն սկզբունքմերով գործիչներ:

Ես, օրինակ, 7 տարի չեմ պայքարել, որ գան Նիկոլից ավելի բեթար դեմքեր և մի 7 տարի էլ պայքարենք իրենց դեմ: Ես միշտ ազնիվ ասել եմ իմ կարծիքը և միշտ եղել եմ ճիշտ, նույնիսկ եթե այդ պահին շատերը ինձ կշտամբել են այդ կարծիքների համար:

Այսօր էլ կոչ եմ անում ականջալուր լինել այս խոսքերին:

Քաղաքական դաշտը վերափոխվում է: Հաշտվեք այդ փաստի հետ:

Արդարացի կլինի, որ մեզ չխանգարեն, չվախենան մեզնից, մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ բարդություն է դա, նամանավանդ այն խմբակների համար, ովքեր իրենց շեֆից բացի այլ բան չեն ուզում տեսնել, բայց դարը փոխվում է, կյանքը ընթանում է առաջ և, ուզեք թե չուզեք, սկսվել է սերնդափոխության անդառնալի գործընթացը:

Գալիս է մեր ժամանակը, սատարեք մեզ, աջակցեք մեզ, ձեր լրատվականներին ասեք մեզ բլոկելու փոխարեն աջակցեն մեզ, ձեր ֆեյքերին ու վարձու գրչակներին ասեք թող օգնեն, այլ ոչ թե սևացնեն մեզ:

Մենք շատ լավ հասկանում ենք ինչ է կատարվում և մնում է դուք հասկանաք, հաջորդ ընտրությունները չեն լինելու ընդդիմադիր մեկ ֆավորիտի ընտրություններ ի վերջո հասկացեք դա:»